Մեր մասին

Մեր մասին

«Բերդ» պարային անսամբլը հիմնադրվել է 1963 թվականին՝ ՀՀ ժողովրդական արտիստ Բորիս Գևորգյանի կողմից։ Ավելի քան կես դար է անսամբլը զարգացնում, հանրահռչակում, կատարելագործում է ազգային պարը՝ հասցնելով այն արդիական բարձր մակարդակի եւ ներկայացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։

«Բերդ» անսամբլի խաղացանկում ընդգրկված են ազգագրական, ծիսական, աշխատանքային, քնարական, ռազմապատմական, կատակային եւ այլ բնույթի պարեր, որոնք իրավամբ կարելի է դասել հայկական պարարվեստի դասական նմուշների շարքին։

Անսամբլի անվանումը ծագել է հայկական ժողովրդական «Բերդ» պարից, որի նախահիմքը պատմական Հայաստանի Վասպուրական նահանգում պահպանված «Գմբեթախաղ» ծիսական պարախաղն է, որն ունի հազարամյակների պատմություն։

1990-ականների սկզբին Բորիս Գեւորգյանը իր բեմադրական գործունեությունը վստահեց եւ փոխանցեց որդուն՝ Կարեն Գևորգյանին։ Տասնամյակներ շարունակ Կարեն Գևորգյանը իրականցնելով մեծածավալ բանահավաքչական աշխատանքներ՝ հավաքագրել է ժողովրդական պարեր Հայաստանի տարբեր շրջաններից` փրկելով տասյակ պարանմուշներ, կատարել է ավելի քան 50 նոր բեմադրություն, որոնք այսօր համարվում են հայկական ազգային պարի դասական նմուշներ։

Հիմնադրումից մինչ այսօր Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլը մասնակցել է ժողովրդական պարերի ամենահեղինակավոր միջազգային փառատոններին, հայկական մշակույթի օրերին և մենահամերգներին՝ բազմիցս արժանանալով բարձր մրցանակների և պարգևների։ «Բերդ» պարային անսամբլի ձեռք բերած միջազգային համբավն ու բարձր հեղինակությունը սերտորեն կապված են անսամբլի տնօրեն Ստեփան Գևորգյանի անվան հետ։

Ընդհանուր առմամբ «Բերդ» պարային անսամբլը իր ստեղծագործական գործունեության ընթացքում շրջագայել է աշխարհի ավելի քան 40 երկրներում, մասնակցել շուրջ 500 միջազգային փառատոնների, հադես եկել շուրջ 1000 մենահամերգներով եւ ունեցել ավելի քան մեկ միլիոն հանդիսատես։

Մեր պատմությունը

1963

Բորիս Գևորգյանի կողմից հիմնադրվում է «Բերդ» պարային անսամբլը

1973

Բերդ պարային անսամբլին շնորհվում է «Ժողովրդական կոլեկտիվ» պատվավոր կոչումը։

1970-1980

Մենահամերգներ նախկին Խորհրդային Միության տարբեր քաղաքներում, Կիպրոսում, Հունաստանում, Բուլղարիայում, Ալժիրում, Ավստրիայում և Հունգարայում։

1980

«Բերդ» պարային անսամբլին շնորհվում է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկրի կոչումը։

1990

Կարեն Գևորգյանը ստանձնում է անսամբլի գեղարվեստական ղեկավարությունը։

1990-2000

Շրջագայություններ և մենահամերգներ Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում և Գերմանիայում, ինչպես նաև մենահամերգներ Թայվանում։

2000

Ֆրանսիայի Դիժոն քաղաքում կայացած միջազգային ժողովրդական պարերի մրցույթում, աշխարհի ավելի քան 25 պարային անսամբլների մասնակցությամբ, «Բերդ» պարային անսամբլը զբաղեցրել է առաջին տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի։

2001-2006

Անսամբլը մասնակցել է Բելգիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում և Իսպանիայում կայացած միջազգային փառատոններին։

2009

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով «Բերդ» պարային անսամբլին շնորհվում է «Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչումը։

2010-2020

Մենահամերգներ և շրջագայություններ Ռուսաստանի Դաշնությունում, Չինաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում և Իսպանիայում։ Իր 60-ամյա հոբելյանին նվիրված բացառիկ մենահամերգներով հանդես է եկել Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում եւ Նյո Ջերսիում։։

2024

«Բերդ» պարային անսամբլը ներկայացրել է 26 մասնագիտական մենահամերգ Ֆրանսիայի ավելի քան 15 քաղաքներում՝ հասնելով մոտ 20,000 հանդիսատեսի։

2025

Մենահամերգ Փարիզի հանրահայտ Casino de Paris համերգասրահում։ Հոբելյանական մենահամերգներ Լոս Անջելեսում, Չիկագոյում և Նյու Յորքում։ հեղինակավոր համերգասրահներում

Բորիս Գևորգյան

Հիմնադիր

Բորիս Գևորգյան

Կարեն Գևորգյան

Գեղարվեստական ղեկավար

Կարեն Գևորգյան

Ստեփան Գևորգյան

Տնօրեն

Ստեփան Գևորգյան